Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Շարմազանով. Մանվել Գրիգորյանը չի ընդունում մեղադրանքը

Շարմազանով. Մանվել Գրիգորյանը չի ընդունում մեղադրանքը
17.06.2018 | 12:26

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասել է. «Մանվել Գրիգորյանը չի ընդունում շինծու մեղադրանքը»: Նա ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և խմբակցության պատգամավոր Սեդրակ Սարոյանի հետ ուշ երեկոյան հանդիպել է Մանվել Գրիգորյանին։ «Սա անթույլատրելի, հակաօրինական և հակասահմանադրական է։ Պատգամավորին կարող են ձերբակալել հանցագործության պահին կամ դրանից հետո։ Դրանցից ոչ մեկն առկա չէ»,- ասել է ՀՀԿ խոսնակը։


Գեներալի ձերբակալության կապակցությամբ ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել Հանրապետական կուսակցությունը։

Դիտվել է՝ 2148

Մեկնաբանություններ